Տուլայի մարզից հայազգի սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ի երեկոյան Մոսկվայում գրավել է «Սիթիբանկի» մասնաճյուղը եւ պատանդներ վերցրել:
Նշվում է, որ տղամարդը մուտք է գործել բանկի մասնաճյուղ եւ հայտարարել, որ այն գրավված է:
Տղամարդու կրծքին պայթուցիկ սարք հիշեցնող իր է ամրացված:
Սնանկացած գործարարի պահանջների մասին դեռեւս չի հաղորդվում:
Կարդացեք նաև
Ինչպես մանրամասնում է Interfax-ը, հղումով իր աղբյուրներին, Արամ Պետրոսյանը 55 տարեկան է, չորս տարի առաջ նրա բիզնեսը խնդիրների առջեւ է կանգնել եւ գործարարի մոտ ֆինանսական խնդիրներ են սկսվել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` armtimes.com-ի կայքում