Օգոստոսի 24-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 24-ի առավոտյան Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ:
Ժամը 17.00-ին կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մանուկ Պետրոսի Պետրոսյան, ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Մ.Պետրոսյանը և ուղևոր Գագիկ Ժիրայրի Հակոբյանը (ծնվ. 1981թ.) մահացել են, իսկ ուղևորներ Ա.Վ. Էդոյանը (ծնվ. 1981թ.) և Ռոման Ժիրայրի Հակոբյանը տեղափոխվել են Վորոնեժի տարածաշրջանի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց:
ԱԻՆ