Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան էլ քրգործ է հարուցել Ուկրաինայի Պնախարարի նկատմամբ. «Ազատություն»

Օգոստոս 24,2016 22:40

Аzatutyun.am. Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի և մի շարք այլ բարձրաստիճան ուկրաինացի զինվորականների դեմ քրեական գործ հարուցելու մասին:

ՔԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ կոմիտեն գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածով՝ նախարար Պոլտորակին, Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետին, Ազգային գվարդիայի ղեկավարին, ԶՈւ ցամաքային զորքերի նախկին հրամանատարին և այժմ նրան փոխարինողին մեղադրելով, այսպես կոչված, Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության քաղաքացիական բնակչության հանդեպ հակաիրավական գործողություններ կազմակերպելու մեջ:

ՌԴ Քննչական կոմիտեն համարում է, որ 2016 թվականին ուկրաինացի զինվորականները բազմիցս խախտել են հրադադարը՝ գնդակոծելով քաղաքացիական օբյեկտներ, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել: Օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ևս 17 ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ուկրաինան նրանց կասկածում է երկրի անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու մեջ:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցկոն հայտարարել էր, որ Շոյգուի և մնացյալ կասկածյալների գործողությունների հետևանքով 2263 ուկրաինացի զինծառայող է զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031