Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը չորեքշաբթի օրվա տվյալներով հասել է 73-ի։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Հռոմից 1ՕՕ կմ հյուսիս-արեւելք։ Այստեղ մոտ 20 վայրկյան երկրի կեղեւը ցնցած երկրաշարժն ունեցել է 6.2 մագնիտուդ ուժգնություն։ Զոհերի մեծ մասը գրանցվել է Ակումոլի բնակավայրում եւ Ամատրիսում, որտեղ փլուզվել է բոլոր տների երեք քառորդը։ Շատերը դեռեւս փլատակների տակ են, ինչի պատճառով ենթադրվում է, որ զոհվածների թիվը կարող է բարձրանալ։
Փրկարարաներին ու կամավորական խմբերին է նույն օրը կեսգիշերին այցելել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին, ու միացել փրկարարական աշխատանքներին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ամերիկայի ձայն»-ի կայքում