Լուսինե Սահակյանը տարածել է Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը.
«Մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հուլիսյան ապստամբության ժամանակ Հայաստանը քրեական ռեժիմից ազատելու պայքարի նժարին դրեցին իրենց կյանքն, առողջությունը և ազատությունը: Արժանապատիվ գոյության արժանի է այն ժողովուրդը, որը պատրաստ է զոհաբերությունների հանուն ազատության և արդարության:
Հուլիսի 30-ի հանրահավաքն ունեցավ մեծ քաղաքական նշանակություն, որն ազդեց հետագա իրադարձությունների վրա: Վարչախումբը պարտվեց, սակայն ժողովուրդը չկարողացավ ամրագրել իր հաղթանակը: Զգացվեց մեր երիտասարդության նախաձեռնողականության պակասը: Ողջ հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Եկել է ժամանակը համախմբվելու հանուն մեր երկրի արժանապատիվ ապագայի»: