Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատելու հարցը:
Քիչ առաջ նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ դատարանը որոշում կայացրեց ազատել Խուրշուդյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց:
Փաստաբանը չցանկացավ մեկնաբանել կայացրած որոշման քաղաքական ենթատեքստը: Սաֆարյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանում է գտնվում Խուրշուդյանի կալանքի վերաբերյալ բողոքարկումը եւ հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 26-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ