Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը բազեականների հետ խոսել է քաղաքական համակարգի մարտահրավերների մասին

Օգոստոս 24,2016 20:08

Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում ընթացող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը նախկին բազեական, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր։

Նա երիտասարդների հետ խոսեց ամենատարբեր թեմաների մասին։ Անդրադառնալով Հայաստանում քաղաքական կյանքին, քաղաքական համակարգին՝ պարոն Աշոտյանը շեշտեց, որ ՀՀ անկախության հռչակագրի ընդունումից ի վեր առ այսօր քաղաքական դաշտը փնտրտուքի և կայացման մեջ է։ «Վերջին ժամանակահատվածում ցայտուն է դարձել քաղաքական համակարգի նոր մարտահրավերների խնդիրը։ Դեռևս 10 տարի առաջ կարող էինք փաստել, որ ՀՀ քաղաքական համակարգը պետք է զարգանա ավանդական, միջազգային, առնվազն եվրոպական քաղաքական համակարգերի օրինակով՝ ընդօրինակելով դասական քաղաքական մոդելները։ Սակայն կյանքն աշխարհում այնքան արագ է փոփոխվում, որ մենք դեռևս չէինք հասել եվրոպական ավանդական քաղաքական մշակույթին, երբ արդեն ինքը՝ եվրոպական քաղաքական մշակույթը, փոփոխվում է։ Եվ այս՝ առաջին հայացքից պարադոքսալ, սակայն կենսական կարևորություն ունեցող երևույթը պետք է շատ սթափ գնահատել»,- ասում է պարոն Աշոտյանը։

Այս ամենը, ըստ բանախոսի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ փոխվում են տեղեկատվական ներհոսքերը, մարդկանց տեղեկացված լինելու հնարավորությունը։ Արմեն Աշոտյանը նշում է, որ թե առաջ մարդիկ ավելի շատ քաղաքականության սուբյեկտ էին, ապա այսօր նրանք դառնում են քաղաքականության օբյեկտ։ Քաղաքականության սուբյեկտ էին, քանի որ կար դասական բաժանում, կային քաղաքական կուսակցություններ, քաղաքական վերնախավ, որն իր հերթին բաժանվում էր իշխանության և ընդդիմության, և կար հասարակություն, որն ապրում էր իր կյանքով ու քաղաքական գործիչների հետ առերեսվում էր այնքանով, որքանով իր ընթացիկ պետական կամ ազգային հոգսերն էին պահանջում։ «Այսօր ամբողջ եվրոպական մայրցամաքում, Հայաստանն էլ բացառություն չէ, մենք ականատես ենք լինում քաղաքացիական ակտիվության զարթոնքի, որը հետևանք է տեղեկատվական դաշտի բաց լինելու։ Քաղաքացիները դարձել են ոչ միայն տեղեկատվության սպառող, այլև տեղեկատվություն ստեղծող։ Սա լրջագույն փոփոխություն է քաղաքական կյանքում, որովհետև այլևս բավականին հարթված է սահմանը դասական քաղաքական գործիչների և քաղաքացիների միջև»։

Բանախոսն ընդգծում է, որ քաղաքական կուսակցությունները պետք է կարողանան այս նոր մարտահրավերների պայմաններում հանգել նոր մարտա և ռազմավարությունների։ Պետք է հասկանան՝ ինչպես նոր պայմաններում աշխատել քաղաքական դաշտում, ինչպես ստեղծել գաղափարներ, ծրագրեր, ինչպիսի մարդկանցով այդ ծրագրերը հասանելի դարձնել, և ինչպես այդ մարդկանց ներգրավել քաղաքական կապիտալ ձևավորելիս։ Ստեղծված նոր պայմաններում պետք է կարողանալ ճիշտ կոմունիկացիա, ճիշտ շփման ձև ընտրել հասարակության հետ։ Ընդ որում, ըստ Արմեն Աշոտյանի, այս խնդիրն ունիվերսալ է բոլոր քաղաքական ուժերի համար։ Նա ընդգծեց, որ այսօր քաղաքականության մեջ շատ կարևոր է մարդկանց ներգրավել որոշումների քննարկման, կայացման փուլերին։

Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև բազեականների բազմաբնույթ հարցերին։

Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031