Հուլիսի 31-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցել էր նաեւ Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի հոգեւոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Ոչ միայն մասնակցել, այլեւ ելույթ էր ունեցել ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» կայացած միջոցառմանը: Դրանից հետո քահանային պաշտոնից զրկել էին, ու այժմ նա տեղի հոգեւոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական առաքելություն չի կարող իրականացնել:
«Առավոտի» հետ զրույցում տեր Արմենը հայտնեց, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն իրեն նամակ էր գրել ու ասել, որ իր պահվածքը եւ մոտեցումը հարիր չէ հայ հոգեւորականին: Տեր Արմենի հավաստմամբ, տեր Ասողիկն իրեն նույնիսկ ջնջել է ֆեյսբուքյան ընկերների ցանկից, չնայած դա իրեն առանձնապես չի հուզել: Ինքն ամենաշատը վիրավորված է իր քահանայությունը եւ քսանամյա ծառայությունը կասկածի տակ դրած Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանից: Տեր Արմեն քահանա Մելքոնյանը նրանից հրապարակային ներողություն է ակնկալում, այլապես զգուշացնում է՝ հետեւանքները կործանարար կլինեն Վահան սրբազանի համար, քանի որ պատրաստվում է ինչ-ինչ փակագծեր բացել:
Մանրամասները օգոստոսի 25-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ տեր Արմենի ֆեյսբուքյան էջից:
Այ տենց , կերեք իրար։
քսենոֆոբներ։