Օգոստոսի 22-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական փոխհարաբերությունների շրջանակում քույր քաղաքներ Բաթումի և Վանաձորի, ինչպես նաև Երևանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվեց առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցության, ենթակառույցների բարելավման, ներդրումային ծրագրերին փոխադարձ մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում: Այդ համատեքստում գլխավոր հյուպատոս Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական ոլորտում իրականացված բարեփոխումները և առկա ներդրումային հնարավորությունները:
Կողմերը բարձր գնահատեցին հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերություններ զարգացման և ամրապնդման գործում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ