ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ին Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթի համերգը՝ նվիրված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 26-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն նշեց, որ համերգի անցկացման վայրը սիմվոլիկ նշանակություն ունի. Թերեզա Սահակյանի՝ ցուցասրահը զարդարող արցախյան գործերի հավաքածուն, հերթական անգամ ապացուցում է, որ «Արցախը առաջին հերթին մարդիկ են, որոնք ապրում և արարում են իրենց հայրենի երկրում` ստեղծելով նաև համաշխարհային նշանակության մշակութային արժեքներ»:
Համերգին ներկա էին ԼՀ արտաքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վարշավայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:
ՀՀ ԱԳՆ