«Սասնա ծռեր» խմբի անդամ, դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Հովհաննես Հարությունյանի մայրը պնդում է, որ իր որդու վիրահատությունը շատ է ուշացել:
Հիշեցնենք, որ այսօր Էրեբունի Բ/կ-ի բժիշկներն են այցելել հիվանդանոց ու կորոշեն, թե ում է հարկավոր վիրահատություն ու երբ: Հովհաննեսի մայրը՝ Լաուրա Հարությունյանն էլ իր ընտրած բժշկին էր միջնորդել ներս թողնել որդուն այցելության, բայց նրան թույլ չէին տվել՝ փաստաթղթեր հետը չունենալու պատճառով:
«Վիրահատության ուշացման պատճառով վատ հանգամանքներ են ի հայտ եկել, ոսկրի փտախտ, նույնիսկ կրկնակի վիրահատություն պետք է անեն, որ ապաքինվի… արդեն ինչ եղել, եղել է, շնորհակալ եմ օրենքից: Ինչքան կարողացել են նեղել են, ցավ են պատճառել»,- ասաց տիկին Լաուրան:
Մեր հարցին՝ համաձա՞յն են դատապարտյալների հիվանդանոցում Հովհաննեսի վիրահատությանը, տիկին Հարությունյանը պատասխանեց. «Դատապարտյալների հիվանդանոցում չունեն նման պայմաններ, նրան միգուցե վիրահատեն այլ հիվանդանոցում»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
վայ ձեր մերը ցաավցնողի գերդաստանին ցավացնեմ