Ի պաշտպանություն «Սասնա ծռերի» այսօր Դատապարտյալների հիվանդանոցի մոտ մեկնարկած ակցիային մասնակցում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) դուստրը՝ Զարուհի Հակոբյանը:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Բերձոր» ժողգործիքների անսամբլի մեներգիչ Զարուհի Հակոբյանը պատմեց, որ իրեն աշխատանքից փորձում են հեռացնել: Ըստ նրա, ինքը վերջին շրջանում հոր պատճառով շատ է բացակայել դասերից, ինչի պատճառաբանությամբ էլ տնօրենը հրահանգել է աշխատանքից դուրս գալու դիմում գրել, բայց ինքը կարծում է, որ դա ոչ թե տնօրենի հրահանգն է,այլ ավելի բարձր օղակների.
«Այսօր առավոտյան ինձ զանգահարել է իմ տնօրենը, ասել, որ ես աշխատանքից ազատվելու խնդրի առջեւ եմ կանգնած: Որ ավելի լավ լինի, առաջարկեց, որ ինքս դիմումը ներկայացնեմ: Իրենք դա պատճառաբանում են իմ բացակայություններով. հայրիկիս հետ տեղի ունեցած դեպքի պատճառով ես հաճախակի բացակայել եմ աշխատանքից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասներն ավելի ուշ տեսանյութում
Թույլին, անպաշտպանին խփելը բնորոշ է մեր ազգին: Մերոնք քաջ են, երբ նախօրոք տեղյակ են դիմացինի թուլությանը, բայց ուժին կամ անհայտին հանդիպելիս պոչները արագ իրենց են քաշում ու սկսում են շողոքորթել ու մեծարել: Երբ ընդդիմախոսը խաղախասեր տոնով է խոսում, սա էլ է համարվում թուլություն ու վրա են տալիս: Սա շատ վատ հատկություն է, հատուկ ստոր մարդկանց: Իսկ ո՞վ կփորձի ոգնել այս աղջկան, ոչ մեկը: Որովհետև լավ գիտեն, որ ամեն տեղ քրեական բարքերն են տիրում ու անպայման վնաս կտան իրենց լիսկաներն ու իրենց նման տականքները: