«Գյումրիում եւ Մասիսում ԲՀԿ-ական թեկնածուներին սկսել են «նեղել» վերնագրով հոդվածում ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշել է, թե Գյումրու «Անի-պարտեզ» մանկապարտեզում այսօր աուդիտ են սկսել ու հավանաբար առաջիկայում «բացահայտումներ» կանեն:
Ես՝ համայնքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանս, նախ ուզում եմ տիկնոջը խնդրել, որ համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններին չներգրավի իր քաղաքական գործունեության մեջ:
Ի սկզբանե, միտումնավոր կերպով, Ն.Զոհրաբյանը հայտարարել էր, թե Վարդևան Գրիգորյանի կինը՝ Վարդանուշ Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որպեսզի «քաղաքապետի թեկնածու» ամուսինը գործի ազատ և անկաշկանդ, տիկնոջ վրա «ճնշումներ» չլինեն: Հիմա էլ, ազատվելուց հետո, հայտարարում է, թե՝ «նեղում են»:
Ի գիտություն բոլորին, համայնքապետարանի աշխատակազմը քաղաքական պրոցեսներին չի մասնակցում և չի էլ մասնակցելու:
Կարդացեք նաև
Նաև տեղեկացնում եմ. Վարդանուշ Գրիգորյանը խնդրել է իրեն ազատել աշխատանքից՝ ազատման առանց որևէ պատճառ նշելու: Որից հետո անձամբ խոսել եմ տիկնոջ հետ ու հորդորել շարունակել աշխատել, սակայն տիկինը հրաժարվել է:
Հարկ եմ համարում նշել, որ պետք է ունենալ տարրական գիտելիքներ վարչական աշխատանքի գործավարության կարգից: Եթե տնօրենը ազատվում է աշխատանքից և նշանակվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կամ տնօրեն՝ հանձնման և ընդունման գործընթաց է սկսվում, որը և այս պահին իրականացվում է տվյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունում: Վերը նշված գործընթացն աուդիտի հետ որևէ կապ չունի:
Հիասթափեցնելու եմ տիկնոջը՝ Ն.Զոհրաբյանին, որ մենք չենք պատրաստվում որևէ «բացահայտում» անել այդ կրթօջախում, թող անհոգ լինի և ուրիշ թեմա գտնի իր քաղաքական գործունեության համար:
ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում եմ փակել այս թեման, որովհետև մեր համակարգում ստեղծված է նորմալ, բարիդրացիական, աշխատանքային և տարիների ընթացքում ստեղծված փոխադարձ փոխվստահության մթնոլորտ և հանուն ինչ-ինչ նպատակների՝ չաղավաղել այդ մթնոլորտը:
Հայկ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
Ընկեր Նաիրա Խոսելուց առաջ մի քիչ մտածեք…Ձեր գնացքը գնացել է