Քիչ առաջ ՀՀ քրեական դատարանի մոտ միջադեպ տեղի ունեցավ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների աջակից կանանց եւ ոստիկանների միջեւ:
Այս օրերին, ՀՀ քրեական դատարանում քննվում են խմբի անդամներին գրավի դիմաց ազատ արձակելու բողոքները: Դատական նիստերը երբեմն ուղեկցվում են բողոքի ցույցերով:
Այն պահին, երբ խմբի անդամ Արայիկ Խանդոյանին ոստիկանական մեքենայով բերում էին դատարան, շենքի մոտ հավաքված կանայք պատ կազմեցին`փակելով մեքենայի ճանապարհը: Հետո վիճաբանություն սկսվեց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:
Մանրամասները`շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ