Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային` առավոտյան Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հայ Եկեղեցու հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել Իտալիայի նախագահին, ողբերգության զոհերի սգակիր ընտանիքներին և Իտալիայի ողջ ժողովրդին:
«Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Բազումողորմն Աստված Իր երկնային բարձունքներում լույսերի և խաղաղության մեջ ընդունի ննջեցյալների հոգիները և Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն ու սփոփանք պարգևի նրանց հարազատներին: Այլև Տիրոջ զորակցությունն ենք հայցում բոլոր վիրավորներին և մաղթում շուտափույթ ապաքինում», – ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Ամենօրհնյալ Աստված ապահով ու անփորձանք պահի Իտալիան ու նրա Քրիստոսասեր ժողովրդին:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի