Լրահոս
Օրվա լրահոսը

Արամազդ Կիվիրյան. Դատարանը չցանկացավ Ռուսաստանի Դաշնության դեմ հարց քննարկել

Օգոստոս 24,2016 14:44

«Այստեղ խնդիրը ոչ միայն Պերմյակովի նկատմամբ ինչ-որ տեսակ պատժատեսակ սահմանելն էր, այլ նաեւ բոլոր այն մարդկանց բացահայտելը, որոնց գործունեության կամ անգործության պատճառով տեղի ունեցավ նման հանցագործություն»,- օգոստոսի 24-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Արամազդ Կիվիրյանը նշեց, որ իրենք քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան, որը դատարանը վարույթ է ընդունել եւ որպես քաղաքացիական հայցվոր ճանաչել է տուժողների իրավահաջորդներին, իսկ պատասխանող՝ Ռուսաստանի Դաշնությանը. «Դատարանը հետաձգեց դատական նիստը 1 ամիս ժամկետով, որպեսզի թարգմանի եւ ուղարկի Ռուսաստանի Դաշնություն, որ Ռուսաստանի Դաշնությունը դիրքորոշում արտահայտի: Սակայն, 1 ամիս հետո դատական նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այդ հայցադիմումը հրաժարվում է վարույթ ընդունել:

Այստեղ միայն հարցն այն չէ, որ ինքը Ռուսաստանի Դաշնության դեմ չի ուզում քննել գործ, այո՛, այդ փաստը կա, բայց ինչո՞ւ: Որովհետեւ քաղաքացիական հայցի հենց փաստական հիմքում դրվել էին այդ հանգամանքները, որ տեղի են ունեցել դասալքության դեպքեր, ռուսական կողմի մեղավորության փաստական հանգամանքները հիմնավորող փաստեր են դրվել, եւ եթե քաղաքացիական հայցն ընդունվում է վարույթ, դատարանը ստիպված էր անդրադառնալ այդ հանգամանքներին, այդ փաստերին պարտավոր էր գնահատական տալ»:

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ իրենք դժգոհ են դատարանի գործելաոճից, որ դատարանը չունեցավ այն կամքը եւ չցանկացավ Ռուսաստանի Դաշնության դեմ քննարկել այդ հարցը: Այդ որոշումը բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը առանց քննության է թողել՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման: Կողմը ներկայացրել է նաեւ վճռաբեկ բողոք:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031