Հանրությունը շատ լավ գիտի, թե Հայաստան ներկրվող գազի խողովակաշարի տերը ով է, երկաթուղային տրանսպորտի տերը ով է, ՀԷՑ-ի տերը ով է, ավիաուղիների տերը ով է, կարմիր գծերի և արագաչափերի տերը ով է…:
Քաղաքային տրանսպորտից օգտվողները քաջ գիտեն, թե որ համարի ավտոբուսի կամ գազելի գծի տերը ով է: Քաղաքացիները շատ լավ գիտեն՝ որ բանկը ումն է, որ ռեստորանը, գիշերային ակումբը ու կազինոն ումն են:
Մի խոսքով, բոլոր գծերը տեր ունեն և այդ տերերը գտնվում են իշխանական օթյակներում՝ նստած են գործադիրի աթոռին կամ էլ ԱԺ-ում պատգամավոր են աշխատում: Նույնիսկ մանյակ Պերմյակովը տեր ունի:
Մի խոսքով, բոլոր գծերը և օբյեկտները տեր ունեն:
Կարդացեք նաև
Այսքանից հետո մտածում ես՝ բա որ ամեն ինչ կամ կարմիր գիծ տեր ունի, երկիրը՝ պետությունը ինչո՞ւ է այսքան անտեր կամ գո՞ւցե ժողովուրդն է տերը, որը գրված է միայն թղթի վրա…:
Մնում է հարցնել.
– ո՞վ է հաշմանդամների, աղքատների, գործազուրկների տերը
– ո՞վ է Գյումրու անմխիթար կացարանների և մարզասրահների տերը,
– ո՞վ է ծերանոցների և գիշերօթիկ դպրոցների տերը,
– ո՞վ է հուսահատ արտագաղթողների տերը,
– ո՞վ է կոռուպցիայի դեմ մղվող պայքարի տերը,
– ո՞վ է օֆշորի տերը,
– և վերջապես ո՞վ է թալանված պետբյուջեի տերը:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ