Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, խիստ կարևոր է ասպարտամ պարունակող ըմպելիքների պահման ջերմային ռեժիմի պահպանումը

Օգոստոս 24,2016 11:35

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում իրականացված պիլոտային հետազոտության վերաբերյալ տեղեկատվություն

Հաշվի առնելով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ ասպարտամ (E 951) նյութի առկայության հետևանքով հնարավոր առողջական ռիսկերի հետ կապված խնդրի արդիականությունն ու օրերս կայացած մամուլի ասուլիսի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից խնդրի նկատմամբ հետաքրքրվածությունը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա¬վերլուծական կենտրոնը, օպերատիվ արձագանքելով հանրությանը հուզող խնդիրներին, ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով Երևան քաղաքի սպառողական շուկայում իրականացրել է գազավորված ըմպելիքներում ասպարտամի առկայության և պահպանման պայմանների պիլոտային ուսումնասիրություն: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հետազոտությունը նպատակ է հետապնդել բացահայտել ասպարտամի կիրառման ռիսկի շրջանակը:

Հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, խիստ կարևոր է ասպարտամ պարունակող ըմպելիքների պահման ջերմային ռեժիմի պահպանումը:

Ուսումնասիրվել են լայն սպառում ունեցող գազավորված ոչ ալկոհոլային ըմպե¬լիքների տարայի վրա մակնշված տեղեկատվությունը, ինչպես նաև վաճառակետերում պահպանման պայմանները:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ մի շարք տնտես¬վարող սուբյեկտների կողմից արտադրվող գազավորված զովացուցիչ ըմպելիքների («Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի Բայկալ ըմպելիք, «Վանց գրուպ» ՍՊԸ-ի Zuzu և Լիդեր կոլա, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի Juicinad ֆրուտմիքս, ինչպես նաև «Յունիոն» ՍՊԸ-ի Հայ կոլա) բաղադրության մեջ առկա է ասպարտամ:

Հատկանշական է, որ ուսումնասիրված բոլոր ըմպելիքների վրա առկա է պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝ պահել զով չոր տեղում՝ 0-18°C բացառությամբ՝ Բայկալ ըմպելիքի (պահպանումը՝ 2-12°C ջերմաստիճանի պայման-ներում):

Ակնհայտ է, որ Երևանում վերջին օրերին օդի միջին ջերմաստիճանը 35°C-ից բարձր է, և մեծածախ առևտրի կետերում ըմպելիքները պահվում են ոչ պատշաճ կերպով, բաց պայմաններում, երբեմն՝ արևի ուղիղ ճառագայթների տակ: Փոքրածավալ կետերում առկա են միայն հովանոցներ, սակայն ըմպելիքները շարված են տաք ասֆալտի վրա:

Հայտնի է, որ 30°C բարձր ջերմաստիճանի պայմաններում գազավորված ջրում առկա ասպարտամը տրոհվում է ֆորմալդեհիդի, մեթանոլի և ֆենիլալանինի, որոնք էլ մարդու առողջության վրա կարող են թողնել բացասական ազդեցություն: Հետևապես, հիմք ընդունելով ներկայիս եղանակային պայմանները, չի երաշխավորվում սպառողների անվտանգությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031