Երեւանում գործող տարբեր կազմակերպությունների վաճառվել են Հայաստանի ժողովրդական արտիստ Վանաշ Խանամիրյանի հիշատակին նվիրված կեղծ համերգի տոմսեր:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վանուշ Խանամիրյանի ստեղծած «Բարդիներ» պարախմբի գեղարվեստական ղեկավար, արտիստի դուստր Գայանե Խանամիրյանի հետ:
Տիկին Գայանեն իրեն առանձնակի վիրավորված զգաց այն հանգամանքից, որ խաբեբաները շահարկել են նաեւ Խանամիրյանի ընտանիքի անունը. «Ախր մեր ընտանիքից միայն ես եմ մնացել, մայրս էլ չկա, ես միակ ժառանգն եմ։ Ստացվում է՝ ի՞նձ պետք է փոխանցվեր այդ գումարը։ Ասեմ, որ ես երբեք ձեռքս չեմ պարզել եւ ոչ ոքից ոչինչ չեմ խնդրել կամ պահանջել, ոչ էլ երբեւէ կանեմ նման բան։ Դա մեր ընտանիքում ընդունված չէ։ Եվ հետո, փառք Աստծո, ամեն ինչ էլ ունեմ՝ տուն, աշխատանք, իմ ինչի՞ն էր պետք այդ գումարը։ Կարեւորը իմ խիղճը հանգիստ է։ Ամեն դեպքում, շատ կցանկանայի նայել խաբեբաների աչքերի մեջ։ Սա շատ տհաճ բան է, շատ…»,- զայրացած մեկնաբանեց նա՝ հավելելով, որ անպայման կհետաքրքրվի գործի մանրամասներով եւ հետեւողական կլինի, որ խաբեբաները բացահայտվեն։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում