Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես կարող էր իրապես ընդդիմադիր ուժի խոսքը ավելի լարել իրավիճակը. «Ժողովուրդ»

Օգոստոս 24,2016 11:05

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին ՀԱԿ անդամների լռությանը, ուշագրավ հայտարարություն է արել։ Մեկ ամիս անց առաջին անգամ խոսելով կատարվածի մասին՝ Մանուկյանը նախ ընդգծել է, որ բռնությամբ իշխանափոխության հասնելու մեթոդն իրենց համար անընդունելի է, ապա հավելել. «Չի կարելի անել այնպիսի բան, որը կարող է եղածն էլ կործանել։ Եվ մեր լռությունը հենց այդ նպատակն ուներ, որ չսրեր, չլարեր վիճակը, չտաներ ավելի վատ էսկալացիայի»։

Նկատենք, որ իրենց լռությունը օրերս գրեթե բառ առ բառ նույն կերպ էր պարզաբանել նաեւ ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը։ Իսկ նրանից առաջ էլ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել, թե ԱԺ արտահերթ նիստ չեն գումարում, որպեսզի ԱԺ ամբիոնից հնչող հայտարարություններով էլ ավելի չլարեն իրավիճակը։

Ավելի լավ ինքնախոստովանություն՝ սեփական հեղինակության չգոյության մասին, թերեւս դժվար էր անել։ Եւ եթե իշխանությունների դեպքում լռությունն ինչ-որ տեղ հասկանալի էր, քանի որ նրանց խոսքը կարող էր առավել բորբոքել առնվազն Խորենացի փողոցում հավաքվածներին, ապա իրեն տիտղոսավոր ընդդիմություն համարող ուժի՝ «Հայ ազգային կոնգրեսի» դեպքում լռելը վիճակը չսրելու եւ էլ ավելի չլարելու պատճառաբանությամբ ներկայացնելը, մեղմ ասած, խոսում է այդ ուժի նկատմամբ հավատի եւ վստահության իսպառ բացակայության մասին։ Հակառակ պարագայում անհասկանալի է՝ ինչպես կարող էր իրապես ընդդիմադիր եւ ժողովրդի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժի խոսքը ավելի լարել իրավիճակը, այդ ինչ պետք է հնչեր այդ |սոսքում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031