Անցած ուրբաթ օրը քաղհասարակության մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը։ Քննարկման նպատակը ՀԱԿ-ի խնդրանքն է եղել՝ փորձագիտական կարծիք տրամադրել ցուցակների հրապարակման առաջարկի հետ կապված։
Իոանիսյանը հայտարարեց, որ մի շարք պատճառներով անհնար է հավատալ ու հավանություն տալ իշխանության ներկայացրած առաջարկին, թեկուզ այդ պահանջը մշտապես եղել է ընդդիմության եւ քաղհասարակության օրակարգում. «Պետք է հաշվի առնել, որ երբ ցուցակների հրապարակման պահանջը մասնակի բավարարվել էր այն փաթեթով, որը տապալվեց (ճիշտ է՝ ոչ պաշտոնապես էին համաձայնել ցուցակները տրամադրել, չէին ստորագրում ու կնքում, բայց տալիս էին ցուցակները), եւ նախորդի հետ համեմատած այս առաջարկն էական տարբերություն չունի, փոխարենը հետընթաց կա ընտրողների 10 մատների մատնահետքի չեղարկման առումով կամ իդենտիֆիկացման վերաբերյալ, ապա անիմաստ է ընդունել»։
Դանիել Իոանիսյանը նկատեց՝ անհասկանալի է, թե ամիսներ առաջ իշխանությունն ինչպես էր հղում անում Վենետիկի հանձնաժողովին, եւ հիմա ինչ բացատրություն է տրվելու այդ մասին։ «Ես կարող եմ ասել, որ քաղհասարակության շրջանում, անգամ այս առաջարկով հանդերձ, բոլորը կարծում են, որ 2011 թվականի օրենսգիրքն ավելի լավն էր»,- հավելեց մեր զրուցակիցը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում