Պետք է պահպանել մի քանի պարզ կանոն
Լսողությունը ուղեղի որոշակի հատվածների կողմից որպես ձայն ընկալվող էլեկտրական ազդակների ամբողջությունն է: Էլեկտրական ազդակներն առաջանում են ներքին ականջի կորտյան օրգանի զգայուն բջիջների կողմից՝ տատանումների ազդեցության տակ: Տատանումները կարող են առաջանալ ցանկացած աղմուկից, որն անցնում է ներքին ականջի, թմբկաթաղանթի եւ լսողական ոսկրերի միջով: Շատ ուժեղ տատանումներն (այսինքն՝ բարձր ձայները) առաջացնում են զգայուն բջիջների մահ, եւ լսողությունը վատթարանում է: Այս պատճառով էլ բարձր երաժշտություն լսելը շատ վտանգավոր է, հատկապես՝ բարձր երաժշտությունն ականջակալներով լսելը, չէ՞ որ այս դեպքում ձայնի կորուստն ավելի քիչ է, հետեւաբար, ինտենսիվությունը՝ բարձր:
«Փրկենք» մեր ականջները
Առողջ մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ականջակալների օգտագործումը, լսողության տարիքային փոփոխություններն սկսում են 30 տարեկանից հետո: Բայց այս փոփոխություններն աննշան են, եւ նկատելի են դառնում միայն 55-60 տարեկանում: Մինչեւ 1979թ. մոլորակի բնակչության 80%-ին բնորոշ էին լսողության նվազման այս տեմպերը: Սակայն 70-ականների վերջում Ճապոնիայում ստեղծվեց շարժական նվագարկիչը (player), եւ լսողության խանգարումները հաճախացան նաեւ երիտասարդների շրջանում:
Ի՞նչ անել
Պարտադիր չէ հրաժարվել ականջակալներ կրելուց: Պարզապես պետք է պահպանել մի քանի պարզ կանոն.
1. Ականջակալներն անընդմեջ մեկ ժամից ավելի մի կրեք, իսկ օրվա ընթացքում՝ 2 ժամից ավելի:
2. Թույլատրելի սահման է համարվում ձայնի 80 դեցիբել հաճախականությունը. ավելի բարձր ձայնը կարող է հանգեցնել լսողության վատացմանը: Աշխատեք չանցնել 60 դեցիբել հաճախականության սահմանը: Սա նվագարկչի առավելագույն ձայնի 60% է:
3.Հրաժարվեք կաթիլաձեւ, վակուումային ականջակալներից. նրանք ավելի «բարձր» են, քան մեծ ականջակալները, եւ կարող են առաջացնել ոչ միայն լսողական խանգարումներ, այլեւ լսողական անցուղու մաշկի գրգռում եւ բորբոքում:
4. Մի՛ բարձրացրեք երաժշտության ձայնը՝ շրջապատի աղմուկը (օրինակ՝ հասարակական տրանսպորտի աղմուկը) խլացնելու համար: Եթե աղմուկը լսելի է ականջակալների միջով, ապա դա նշանակում է, որ աղմուկի ձայնը գերազանցում է 100 դեցիբել հաճախականությունը: Եվ երաժշտության ձայնը բարձրացնելով՝ դուք ավելի եք անցնում 80 դեցիբել սահմանագիծը, հետեւաբար անդառնալի վնաս եք պատճառում լսողությանը:
Իսկ որո՞նք են վտանգի նշանները: Մենք ինքներս մեզ համար աննկատ ենք կորցնում լսողությունը: Սակայն որոշ ծայրահեղ դեպքերում օրգանիզմը փորձում է մեզ նախազգուշացնել:
Այսպիսով, անհապաղ ստուգեք լսողությունը, եթե.
lգ ականջներում պարբերաբար ձայն եք լսում, որը միայն Ձեզ է լսելի,
lգ շրջապատի ձայները, կարծես, խլացած են դարձել,
lգ դժվար է հասկանալ՝ ինչի մասին է խոսում զրուցակիցը,
հատկապես աղմկոտ վայրերում,
lգ որոշ նորմալ բարձրության ձայներ շատ բարձր են թվում, օրինակ՝
բարձր լսում եք մատիտի ձայնը գրելիս:
Աղբյուրը՝ Doctors.am
«Առավոտ»
23.08.2016