Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյան. Արթուր Սարգսյանին կալանավորելու բոլոր հիմքերը վերացել են (Տեսանյութ)

Օգոստոս 23,2016 19:15

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 23-ին քննվում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին հաց տանող Արթուր Սարգսյանի գործով վերաքննիչ բողոքը:

Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «Ինչպես հայտնի է, ամսի 2-ին առաջադրված մեղադրանքի էությունն այն էր, որ Արթուր Սարգսյանը զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին մտել էր ՊՊԾ գնդի տարածք եւ արել էր այն ամենը, ինչ խմբի մյուս անդամները: Եվ այդ մեղադրանքի հիման վրա դատարան ներկայացված որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը դատարանը բավարարել էր՝ նշելով, որ գործի քննության արդյունքում պարզեց, որ Արթուր Սարգսյանը իսկապես հուլիսի 17-ին առավոտյան 5:30 մտել է գնդի տարածք: Դա տեղի ունեցավ ամսի 3-ին:

Ամսի 4-ին Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոխվեց, որտեղ նշվեց՝ Արթուր Սարգսյանը գունդը գրավելու գործողությանը չի մասնակցել, փոխարենը՝ նրան առաջադրվեց նոր մեղադրանք՝ այդ գործողությունները կատարելուն օժանդակելը: Սա աներկբա փաստ է, որը վերացնում է այս պահին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման հիմքերը, որովհետեւ բոլոր այն հիմքերը, որոնք կիրառել է դատարանը իր որոշումը հիմնավորելու համար, վերացել են, առաջադրված մեղադրանքը վերացել է, փոփոխվել է, լրիվ այլ մեղադրանք է առաջադրվել»:

Տիգրան Եգորյանը նշեց, որ դատարանը անհրաժեշտ համարեց հարցեր ուղղել դատախազին եւ վարույթ իրականացնող մարմնին, սակայն դատախազը ներկա չէր դատական նիստին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031