Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանն այդպես էլ չհանդիպեց ցուցարարներին (Տեսանյութ)

Օգոստոս 23,2016 18:01

Արդարադատության նախարարության շենքի մոտ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» անդամների բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում Արփինե Հովհաննիսյանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ի պաշտպանություն «Սասնա ծռերի» բողոքի ակցիայի մասնակիցները ՄԻՊ շենքի մոտից երթով շարժվեցին արդարադատության նախարարության շենքի մոտ: Մոտ կես ժամ նախարարության շենքի մոտ սպասելուց հետո, նրանց տեղեկացրին, որ «պատասխանատու» փոխնախարարը կարող է ընդունել միայն 4 հոգու, քանի որ աշխատասենյակը փոքր է: Այս պատասխանն ակցիայի մասնակիցներին, բնականաբար, չբավարարեց. նրանք ակնկալում էին, որ նախարար Արփինե Հովհաննիսյանն անձամբ կիջնի ներքեւ եւ կլսի նրանց պահանջները: Իսկ ցուցարարների պահանջներն են՝ Հովհաննես Հարությունյանին շտապ վիրահատել, ընդ որում, նրա իսկ նախընտրած բժշկի կոնսուլտացիայից հետո, եւ 24-ժամյա բուժսպասարկում ապահովել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի» անդամների համար:

Sasna-crer_cuyc_1 Sasna-crer_cuyc_3

Ի դեպ, երբ ակցիայի մասնակիցները մոտենում էին նախարարությունների նորակառույց շենքին, ոստիկանները չհասցրեցին պատ կազմել եւ փակել նախարարությունների մուտքը. ակցիայի մասնակիցներին հաջողվեց հասնել մինչեւ արդարադատության նախարարության շենքի մոտ: Ցույցի ընթացքում նրանք պարբերաբար վանկարկում էին՝ «Մի՛ խոշտանգեք մեր հերոսներին», «Նախարար, իջի՛ր», «Ամոթ-ամոթ», «Պահանջում ենք պատշաճ բուժօգնություն»:

 

Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի դատապարտյալների հիվանդանոց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031