Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ փոխդեսպանը կոչ է արել արդարադատության նախարարությանը շարունակել իր առաջատար դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում

Օգոստոս 23,2016 17:07

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է Դեբորա Գրիզերին նշանակման կապակցությամբ, բարձր գնահատել ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ ներկայիս համագործակցությունը և շարունակական արդյունավետ աշխատանքի հույս հայտնել:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ներկայում USAID-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին՝ մասնավորապես ներկայացնելով ապօրինի հարստացման քրեականացմանն ու իրական սեփականատերերի գրանցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները:

Հանդիպման ընթացքում փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը մեծապես արժևորում է Արդարադատության նախարարության հետ ամուր գործընկերությունը: Նրա խոսքով՝ դեսպանության մի քանի գրասենյակներ և ստորաբաժանումներ, մասնավորապես՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Մշտական իրավախորհրդատուի գրասենյակը և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը  կանոնավոր և սերտորեն գործակցում են նախարարության հետ բազմաբնույթ ծրագրերի, այդ թվում՝ հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Փոխդեսպանը կոչ է արել նախարարությանը շարունակել իր առաջատար դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում, քանզի կոռուպցիան Հայաստանի տնտեսական զարգացման ու ժողովրդավարայնացման ճանապարհին առկա հիմնական մարտահրավերն է:

Դեբորա Գրիզերը բարձր է գնահատել իրականացված ծրագրերը,  նկատելի արդյունքներն ու շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը հասարակական սեկտորին հակակոռուպցիոն աշխատանքներում ակտիվ ներգրավելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031