Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հորդորում է «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից:
«Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը, ով այժմ կալանավորված էՈստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրավելու գործով, իր վստահված անձի միջոցով դեռևս օգոստոսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով էներկայացրել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Ենիգոմշյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ «Սասնա ծռերը» ամբողջությամբ կիսում են Հիմնադիր խորհրդարանի այն տեսակետը, որ ներկա ռեժիմի օրոք ընտրություններով իրավիճակ փոխելն անհնար է․ – «Արային Խանդոյանի որոշումը անձնական որոշում է եղել, չի քննարկվել: Դա ընդհանուր մոտեցման որևիցե ձևով փոփոխություն չի նշանակում»:
«Ազատություն»․ – Ի՞նչ եք կարծում, Ժիրայր Սեֆիլյանը, ձեր մյուս գործընկերները, ովքեր այսօր անազատության մեջ են, կարդարացնեի՞ն այդ քայլը:
Կարդացեք նաև
Ենիգոմշյան․ – Ես ինձ իրավունք չեմ տա իմ ընկերների անունից խոսել: Ես կարծում եմ, որ իրենք չեն քաջալերի այդ քայլը: Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ առումով նաև փոփոխություններ լինեն: Դեռևս թեկնածությունը հետ վերցնելու ժամկետը չի լրացել, և ես տեսականորեն չեմ բացառում, որ այդ թեկնածությունը հետ վերցվի»:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում