Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի պատիժը կրելու վայրը դեռ որոշված չէ (ձայնագրություն)

Օգոստոս 23,2016 15:45

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանության համար Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ ապացուցված համարելով մեղադրանքը, և  համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ)  նախատեսված պատժաչափերը:

Ցմահ պատժի մեջ համադրվում է նաև ռուսական կողմի գործով 10 տարվա ազատազրկման պատիժը:

The verdict of Valery Permyakov who is accused of killing seven members of Avetisyans' family is made

Վալերի Պերմյակովի շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց այն հարցը, թե որտեղ է պատիժը կրելու իր պաշտպանյալը: Ըստ նրա՝ այդ հարցը բաց է մնացել նաև իրենց համար:

Փաստաբանի մեկնաբանությունն ամբողջությամբ՝ ձայնագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031