Լրահոս
Օրվա լրահոսը

MasterCard® և Maestro® քարտապաններին հասանելի է Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալու նոր եղանակ` «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով

Օգոստոս 23,2016 15:00

 ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր MasterCard և Maestro քարտապաններին, որ MasterCard միջազգային վճարային համակարգը և «Օդնոկլասնիկի»  սոցիալական ցանցը առաջարկում են Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումների նոր պարզ, հարմարավետ և անվտանգ միջոց՝ “Օդնոկլասնիկի” սոցիալական ցանցի միջոցով:

Դրամական փոխանցումների տվյալ ծառայությունը  «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում թողարկվել է 2016թ.-ի հուլիսին ՎՏԲ24-ի և “Մուլտիկարտա” պրոցեսինգային ընկերության միջոցով:

MasterCard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես իրենց MasterCard և Maestro քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ փոխանցում ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` իրականցվելով և ստանալով դրամական փոխանցումներ անկանխիկ եղանակով՝ շուրջօրյա և ցանկացած վայրից, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու:

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել ուղարկողին՝ դա ընտրել փոխանցման ստացողին “Օդնոկլասնիկի” կայքում ընկերների ցանկից, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ապա ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը: Ծառայությունը ներկայացված է ինչպես “Օդնոկլասնիկի” կայքի վեբ տարբերակում, այնպես էլ iOS և Android համար նախատեսված բջջային հավելվածներում: Գործարքի նվազագույն գումարը 500 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:

Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի իր պրոֆիլ, ապա “Փոխանցումներ” բաժին, սեղմի “Ստանալ փոխանցումը” և մուտքագրի իր MasterCard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին: Տվյալ փոխանցումները անվճար են ստացողի համար, իսկ ներկա պահին անվճար են նաև ուղարկողի համար՝ ռուսական Mastercard և Maestro քարտապանների համար ընթացող ակցիայի շրջանակներում: Բացի այդ, Mastercard և Maestro քարտերի վրա փոխանցումներ հաշվեգրելիս, ստացողը կստանա 30 “OK”՝ ներքին արժույթ, որը կարելի է ծախսել սոցցանցի ներսում վճարովի ծառայությունների գնման համար:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Մեկ այլ արժույթով քարտի վրա գումարի հաշվեգրման դեպքում, դրամային միջոցները կփոխարկվեն ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031