Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռազմական նոր սրման հավանականությունն այսօր մեծ է». Սերգեյ Մինասյան

Օգոստոս 23,2016 14:06

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ, ռազմական նոր սրման հավանականությունն այսօր ավելի մեծ է, քան բանակցությունների զարգացումը:

«Չեմ կարծում, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր են միակողմանի զիջումներ տարածքների շուրջ… Ապրիլյան իրադարձություններից հետո ակնհայտ է, որ եթե ինչ-որ բանակցային գործընթաց էլ տեղի է ունենում, ապա Մինսկի խումբը, ՌԴ-ն փորձում են լուծել անլուծելի խնդիրը՝ փորձելով համադրել հայկական կողմի պահանջները շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման առումով ու մյուս կողմից Ադրբեջանին համոզել, որ դա չի նշանակում ստատուս քվոյի լիակատար սառեցում, եւ այդ ջանքերը կբերեն բանակցային գործընթացի ակտիվացմանը»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, հենց այստեղ է թաքնված ծուղակը. «Այո, Ադրբեջանը պահանջում էր՝ բանակցային գործընթացն ակտիվանա, բայց բանակցային գործընթացի արդյունք տեսնում էր առաջարկներից միայն մի մասը, որը վերաբերում է տարածքների ու փախստականների հարցին: Իսկ ԼՂ կարգավիճակին վերաբերող հարցից Ադրբեջանը փորձում էր խուսափել»:

Պարոն Մինասյանի խոսքով, ապրիլյան դեպքերից հետո Ադրբեջանում կային պատրանքներ՝ հնարավոր է բանակցային գործընթացում ստեղծել մի իրավիճակ, երբ կողմերը կարող են գալ համաձայնության՝ շրջանցելով կարգավիճակը, ինչը չիրականացավ. «Այս պահին շատ մոտ ենք բանակցային գործընթացի փակուղուն, այստեղ նույն ձեւով, ինչպես ապրիլյան իրադարձություններից հետո՝ ադրբեջանական կողմը կանգնում է երկընտրանքի առջեւ՝ մերվե՞լ այս իրավիճակի հետ, երբ բանակցությունները փակուղում են ու ստատուս քվոյի հեռանկար է ստեղծվում, թե՞ իրավիճակը չի բխում իրենց շահերից ու պետք է փորձել գնալ նոր ավանտյուրայի: Դրանից բխող մնացած հետեւությունները կախված են, թե ինչ ընտրություն կանի Ադրբեջանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031