Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՊՊԾ-ի գրավման օրերին ՀԱԿ-ը փողոց դուրս չեկավ

Օգոստոս 23,2016 14:58

«Մենք այդ մեթոդը չէինք ընդունում եւ ոչնչով չնպաստեցինք վիճակի լարմանը, քանի որ լուրջ էր պետության եւ պետականության առջեւ կանգնած վտանգը»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը`պատասխանելով հարցին` ՀԱԿ-ն իշխանափոխության ի՞նչ ձեւ է տեսնում, ճի՞շտ էր «Սասնա ծռերի» ընտրած ձեւը: Նա ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ՀԱԿ առաջնորդը, իր գործընկերները հանդես են եկել հայտարարություններով եւ ինքը դրանք կիսում է:

«Ռիսկը եւ արտաքին մարտահրավերներն այնպիսին են, որ Հայաստանը կարող է կանգնել աղետի առջեւ: Մենք ոչնչով ապահովագրված չենք, քան Ուկրաինան, Վրաստանը, Սիրիան: Հայաստանը իրավունք չունի ռիսկի տակ դնի ժողովրդի`այստեղ ապրելու իրավունքը: Մենք այդքան հզոր չենք, որ հզորներին թելադրենք, մենք այնպես պետք է խաղանք, որ մեծերի ոտքի տակ չընկնենք»,- ասաց նա`հավելելով, որ բռնությունը իշխանափոխության մեթոդ չի, որքան էլ բռնություն կիրառողներն անկեղծ են, հայրենասեր են, իր ընկերներն են:

Լրագրողի դիտարկմանը`դուրս գայիք եւ կանխեիք լարումները, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Տոնդ շնորհավոր»:

Մեկ այլ հարց-դիտարկմանը, որ որոշ կուսակցություններ իշխանափոխությունը տեսնում են ընտրական գործընթացներում, օրինակ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելով, մինչդեռ ՀԱԿ-ն այս առումով էլ ակտիվ չէ, բանախոսն ասաց, որ ՀԱԿ-ը կարեւորում է Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները. «Թեկնածուներ ունենք, ցուցակները կազմած են: Երկու տեղում էլ կլինեն բաց ցուցակներ, փորձելու ենք մեր շուրջ հնարավորինս լայն կոնսոլիդացիա ստեղծել: Վաղը չէ մյուս օրը մեր վարչության նիստն է, որտեղ կհաստատվեն ցուցակները եւ կհրապարակվեն թեկնածուների անունները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031