Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու ԱԺ պատգամավորները ներկա են գտնվել Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել ելույթով: Խորհրդարանի ղեկավարը եւս մեկ անգամ արժեւորել է անկախ պետականությունը, տասնամյակների ընթացքում անկախ Հայաստանի ձեռքբերումները եւ ընդգծել, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին ու զարգացմանը:
Տեղեկացնենք, որ Մելիք Ադամյան հասցեում գտնվող հուշատախտակը, որը փաստում է 1990-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, ամեն տարի այս օրը մեկտեղում է ինչպես պետական-քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչների:
ՀՀ ԱԺ