Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր էջ բացեցին անկախ Հայաստանի օլիմպիական պատմության մեջ

Օգոստոս 23,2016 13:31

Հայկական սպորտի տարեգրությունը հարուստ է բազմաթիվ նշանակալի իրադարձություններով: 1938 թվականին ծանրորդ Սերգո Համբարձումյանը հաղթեց աշխարհի ամենաուժեղ մարդուն` գերմանացի Յոզեֆ Մանգերին, 1952 թվականին Հրանտ Շահինյանը դարձավ Հելսինկիի (Ֆինլանդիա) 15-րդ օլիմպիական խաղերի հայազգի առաջին չեմպիոնը, 1963 թվականին Տիգրան Պետրոսյանը նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ 1973 թվականին «Արարատ» ֆուտբոլային ակումբը հռչակվեց ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: 1996 թվականին Ատլանտայի (ԱՄՆ) 26-րդ օլիմպիական խաղերում ըմբիշ Արմեն Նազարյանը դարձավ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը: Այս փառահեղ հաղթանակներին ավելացավ ևս մեկը` Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) 31-րդ օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը նոր էջ բացեցին անկախ Հայաստանի օլիմպիական պատմության մեջ:

Հպարտություն ապրեցինք նաև հայազգի այն մարզիկների համար, ովքեր հանդես գալով այլ պետությունների օլիմպիական հավաքականների կազմում, նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Աշխարհասփյուռ հայերս միասնության, հզորության և հաղթելու ամուր կամքով միացանք իրար:

Շնորհակալություն մեր փառապանծ մարզիկներին, նրանց մարզիչներին, հայկական սպորտի բոլոր բարերարներին, որոնց շնորհիվ վեր է խոյանում հայոց եռագույնը, ճանաչում են մեզ, մեր երկիրը, մեր ժողովրդին:

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031