Նույնիսկ պաշտոնական վիճակագիրներն են այլեւս ընդունում, որ Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում։ Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա անցած յոթ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ, պարզվում է, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա նույն ամսի հետ համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,3 տոկոսով ցածր է եղել։ Այլ կերպ ասած՝ այս տարվա հուլիսը Հայաստանի տնտեսության համար խիստ վատն է եղել։
Իհարկե, ընդհանուր յոթ ամսվա կտրվածքով պաշտոնական վիճակագիրները, այնուամենայնիվ տնտեսական աճ են արձանագրել՝ 3 տոկոսի չափով, բայց հենց այս փաստն իսկ արդեն վկայում է ՀՀ կառավարության ծանր կացության մասին։ Բանն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ վեց ամիսների արդյունքները ամփոփելիս, պաշտոնական վիճակագիրները գրել էին, թե իբր 4,8 տոկոսի տնտեսական աճ ենք ունեցել։ Այսինքն՝ մեկ ամսում նույնիսկ պաշտոնապես Հայաստանի տնտեսությունն արդեն հասցրել է իր «աճի» մոտ երկու տոկոսը կամ իբր թե ձեռքբերածի 40 տոկոսը կորցնել։
Յոթ ամիսների արդյունքներով փաստացի գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում։ Այսպես՝ մեկ ամիս առաջ արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել էին 8,9 տոկոսով, այժմ այդ ցուցանիշը կազմել է 7,9 տոկոս։ Գյուղատնտեսական համախառը արտադրանքի ծավալն անցած ամիս աճել էր 3,3 տոկոսով, այժմ այդ թիվը ընդամենը 1,3 տոկոս է կազմում։ Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները երկար-բարակ թվեր նկարելուց հետո կարողացել են ընդամենը չնչին տարբերությամբ աճ «նկարել», որպեսզի ստիպված չլինեն խոստովանել, որ գյուղատնտեսությունում անկում ենք ունեցել։ Ասել է, թե Հայաստանի գյուղացին այսօր ավելի աղքատ է, քան անցած տարի, անցած մեկ տարին նրա կյանքում ոչինչ չի ավելացրել։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում