Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիսիանի քաղաքային պանթեոնում բարեկարգվեցին նորօրյա նահատակների շիրիմները. «Որոտան»

Օգոստոս 23,2016 12:35

Օգոստոսի 20-ին մարդաշատ էր Սիսիանի քաղաքային պանթեոնում: Բարեբախտաբար՝ ուրիշ մարդաշատություն էր. պանթեոնի ողջ տարածքի մաքրման, բարեկարգման, քառօրյա պատերազմի նահատակների տապանաքարերի տեղադրման աշխատանքներն էին կատարվում: Շատ էին հատկապես զինվորականները, եւ ուրիշ զգացում էր՝ հույզի, ցավի, ափսոսանքի հետ երախտապարտության զգացումն էր, որ համակել էր բոլորին…

Ազատամարտիկների հետ աշխատանքներին մասնակցում էին նաեւ Սիսիանի զորամասի զինվորականները՝ հրամանատար Սմբատ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Աշոտ Մինասյանը նշեց, որ աշխատանքները կատարվում են իր նախաձեռնությամբ, եւ որեւէ կառույց ու կազմակերպություն դրա հետ կապ չունի:

«Սա պիտի արվեր եւ արվում է, մեր զինակից ընկերներն են, չի կարելի տարանջատել հին ու նոր նահատակներին, որովհետեւ պատերազմը չի նայում՝ որ ժամանակ է այն եղել, չի կարելի նախորդ հերոսամարտերի նահատակներին պատվել, նորերին՝ փնովել, կամ չընդունել, մենք պարտավոր ենք որպես զինակից ընկերներ մեր հարգանքի տուրքը մատուցել հավասարապես բոլորին եւ կառուցել ու բարեկարգել նաեւ նորօրյա նահատակների շիրիմները: Նախաձեռնել են սիսիանցի կռվող տղաները, աշխատանքները կատարում ենք մեր զինակից ընկերներով, ոչ մեկը չի խառնվում, որեւէ կառույց, կազմակերպություն չի անում, անում ենք մենք, մեզ օգնում են Սիսիանի զորամասի զինվորները: Նկարները պատրաստել է Անդրանիկը, տապանաքարերը՝ Դավիթը Բեգլարյանը, պատերի քարերը տվել են տարբեր կազմակերպություններ, շարի աշխատանքները կատարել է Մարատ Ասլանյանի հիմնարկը: Սիսիանի ԵԿՄ-ն այստեղ որեւէ դեր չունի, բոլորը կատարում եմ ինքս: Ես երկրապահի հետ կապ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ, որովհետեւ սպարապետից հետո երկրապահը շեղվել է իր ուղուց: Այստեղ բոլորն էլ հավասար են՝ եւ զոհվածները եւ ողջերը: Մենք հավասարվել ենք զինվորին, զինվորը՝ մեզ: Այս պահին բոլորս մեր ազգի զինվորն ենք»,-ասաց Աշոտ Մինասյանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031