Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բան մը սխալ կ՛ընենք. «Ասպարեզ»

Օգոստոս 23,2016 12:17

Երկուշաբթի առաւօտ խմբագրատուն մտաւ նկարիչ ընկերս՝ Ռազմիկ Սամուէլցը, եւ սովորութեան համաձայն ու բաւական ջղային խօսքերով՝ սիրտը պարպեց ինծի:

Ինչո՞ւ ժողովուրդին մօտ, առնուազն՝ իր շրջապատի մարդոց մէջ, ստեղծուած է այն տպաւորութիւնը, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Արցախի հարցին վերաբերեալ յստակ կեցուածք չի հրապարակեր:

Զարմանքով կը լսէի Ռազմիկը: Ախր ինչպէ՞ս: Կուսակցութեան ղեկավար գործիչները, մե՛նք, ինչպէս եւ մենք՝ այստե՛ղ, «Ասպարէզ»ի էջերէն ու խմբագիրի սիւնակներէն, միշտ յստակ ու մեկին յայտարարած ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հող յանձնելու դէմ է: Դէմ է սկզբունքով, դէմ է գաղափարով, դէմ է հոգիով ու սրտով: Իր էութեան հետ հաշտ չի կրնար ըլլալ հայրենի հող յանձնելու գաղափարը:

Ուրեմն, ինչո՞ւ այս թիւր կարծիքը կը թեւածէ աշխարհի վրայ որեւէ վայրի մէջ, որեւէ շրջանակի մարդոց մօտ:

Երկու պատճառ կրնայ ըլլալ.

Առաջինը՝ մեր խօսքը չի հասնիր այդ շրջանակներուն. անոնք չեն կարդար, չեն տեսներ մեր յայտարարութիւնները եւ մեր գրութիւնները:

Երկրորդ՝ մեր վճռական յայտարարութիւններն իսկ կասկածով ընդունելու տրամադրութեամբ տոգորուած են այդ շրջանակները:

Առաջինի պարագային՝ մեր ընելիքը պարզ է. ընդարձակել մեր տեղեկատուական ցանցը, դաշտը, մեր խօսքի հասողութեան սահմանները:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031