Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի եկամուտները թերհավաքագրվում են արդեն տեւական ժամանակ. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 23,2016 11:51

Այն, որ մեր տնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ, արդեն տեսանելի է նույնիսկ ոչ մասնագետներին։

Երկիրը, պատկերավոր ասած, ֆինանսավորվում է արտաքին ու ներքին պարտքերի կուտակման շնորհիվ, բյուջեի եկամուտները թերհավաքագրվում են արդեն տեւական ժամանակ, օտարերկրյա ներդրումների ծավալները ձգտում են զրոյի…։ Իսկ ամենատխուրն այն է, որ գոնե տեսանելի ապագայում իրավիճակի փոփոխություն չի սպասվում։ Ոչ մի բարեփոխում չի իրականացվում։

Եվ դրան հակառակ՝ մեզանում մի այնպիսի դրամավարկային քաղաքականություն է վարվում, որը ուղղակիորեն հանգեցնում է տնտեսության քայքայման տեմպի էլ ավելի արագացմանը։

Բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսադրույքները ամիս առ ամիս շոշափելի փոփոխություններ են կրել։ Սակայն եթե այդ տատանումները թվաբանորեն հարթեցնենք եւ ստանանք ընդհանուր միտումը, կամ, ինչպես ասում են՝ «տրենդը», ապա պարզ կդառնա, որ տոկոսադրույքները աճել են։ Այսինքն, հիմա բիզնեսը ավելի թանկ վարկեր է ստանում, քան, ասենք, մեկուկես տարի առաջ։ Ակնհայտ է, որ թանկացող վարկերը, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն կարող բարերար ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Իսկ եթե հստակ ասենք, թանկացող վարկերը տնտեսության լճացման հիմնական պատճառներից մեկն է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031