ԱՄՆ-ի հայ համայնքի հիմնական մասը դեռեւս չի կողմնորոշվել թե ում է աջակցելու առաջիկա Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը.
«Հայերն այս անգամ որեւէ խոստումներ չեն ակնկալելում»:
Բարսամյանի խոսքով, ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն ի կատար կածեն իրենց խոստումները, սակայն, այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու.
«Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ»:
Կարդացեք նաև
Մինչ ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է խորհել, թե ում աջակցել առաջիկա ընտրություններում, Միացյալ Նահանգներում թեժ քննարկումներ են ընթանում պաշտոնական Մոսկվայի կողմից հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու վերաբերյալ, ինչի արդյունքում նվազել էր ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների թիվը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում