Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի որդին հորից բաժանվելուց հետո խանգարում է ստացել

Օգոստոս 22,2016 19:40

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր’ Արմեն Բեկթաշյան) օգոստոսի 22-ին կայացավ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին Երևանում, Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծված զինված խմբի անդամներից չորսին (Հակոբ Հակոբյան, Անուշավան Ավետիսյան, Հարություն Հովհաննիսյան, Ստեփան Չիլինգարյան) վերաբերող քրեական գործով դատավարությունը:

Այս քրեական գործը, որպես մաս, անջատվել է «մայր» գործից եւ առաջինն է ներկայացվել դատարանի քննությանը, քանի որ նրանց համեմատաբար մեղմ մեղադրանքներ են առաջադրված: Ըստ մեղադրական եզրակացության, այդ չորսի արարքներում կա չիմացության հանգամանքը, այսինքն` չեն իմացել, որ զենքերը, ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը նախատեսվում են Հայաստանում իշխանության զավթման ժամանակ, ըստ անհրաժեշտության, գործածելու համար: Հակոբ Հակոբյանը, Անուշավան Ավետիսյանը, Հարություն Հովհաննիսյանը եւ Ստեփան Չիլինգարյանը, Գյումրիի բնակիչներ են:

Հակոբ Հակոբյանին և Անուշավան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») 2-րդ, իսկ Հարություն Հովհաննիսյանի և Ստեփան Չիլինգարյանին’ նույն հոդվածի 1-ին մասով, բոլոր չորսի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է:

dat2 dat3

Օգոստոսի 22-ին կայացած դատական նիստի ժամանակ որոշվեց արագացված դատաքննության կարգ կիրառել, դատարանը հետազոտեց գործում առկա փաստաթղթերը’ պատասխանատվությունը մեղմացնող փաստաթղթերը, դրական բնութագրերը տարածքից, հարեւաններից, աշխատավայրերից եւ այլն: Օրինակ,  Ի թիվս, այլ փաստաթղթերի, Հարություն Հովհաննիսյանի որդու  հոգեկան վիճակի մասին փաստաթուղթ ներկայացվեց, որտեղ նշված էր, որ երեխան չի ցանկանում դպրոց գնալ, ձգտում է մեկուսացման, անընդհատ վախեցած է եւ թույլ չի տալիս լույսն անջատել: Բժիշկները տղայի մոտ ախտորոշել են հորից բաժանվելու պատճառով պայմանավորված տագնապային խանգարում:

Բոլոր ամբաստանյալները համաձայնեցին մեղադրանքի հետ եւ ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը:

Մեղադրողը երկու աշխատանքային օր ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար:

Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 30-ին ժամը 12-ին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031