Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 22-ին պետք է քննության առներ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։
Սակայն, Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ Արայիկ Խանդոյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին: Դատարանը հետաձգել է դատական նիստը՝ հաջորդ նիստին Խանդոյանի ներկայությունը ապահովելու համար:
«Հիմնավոր կասկածը բացակայում է, միայն զուտ տուժողների ցուցմունքների վրա է անձը կալանավորվել, միջնորդել էինք, որ վերացնի եւ անհապաղ ազատ արձակի նիստերի դահլիճից»,- ասաց նա:
Անդրադառնալով Արայիկ Խանդոյանի՝ Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրությունների մասնակցելու հանգամանքին Արա Ղարագյոզյանը ասաց, որ Խանդոյանին գրանցել են, եւ վերջինս պետք է իր վստահված անձանց հետ հանդիպում ունենա:
Կարդացեք նաև
Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Հիշեցնենք՝ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ