Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Ավարտական քննության դեպքում 10% «կտրվածը» մեծ թիվ է»

Օգոստոս 22,2016 16:15

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օրերս ընդունել էր  Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ շուրջ 150 ուսանող անբավարար է ստացել:

«Առավոտը» ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ մի՞թե նորմալ է, որ մի քանի տարի սովորելուց հետո ուսանողը քննություն է հանձնում ու «կտրվում», արդյոք դա միայն ուսանողի՞ մեղքն է, թե՞ դասախոսներն էլ են թերացել կամ հանձնաժողովն է ոչ ճիշտ չափորոշիչներով առաջնորդվել քննությունն ընդունելիս:

«Երբ ընդունելության քննությունների ժամանակ խոսում ենք, որ 10 %-ի անբավարար ստանալը նորմալ է, նույնը չենք կարող ասել ավարտական արդյունքի մասին: Այստեղ չպետք է տոկոսներով խոսենք, այլ պետք է հասկանանք, թե ինչպես է պատահում, որ անցնում են տարիները, մասնագետը ձեւավորվում է, եւ մեկ էլ հանկարծ պետական քննությունից «անբավարար» է ստանում»,-տարակուսանք հայտնեց ԿԳ նախարարը:

 Մանրամասները ՝օգոստոսի 23-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aram says:

    Վատ է,որ նախարարը չգիտի ,թե բժշկականում ուսանողների զգալի մասը քննությունները ոնց է ստանում:Ամբողջ քաղաքն է խոսում, այդ բուհում բոլոր քննությունները կենտրոնացված են ուսումնական գծով պրոռեկտորի ու բուժական ֆակուլտետի դեկանի ձեռքում և բոլորն էլ խոսում են ամբիոնների մի մասում ուսանողին պարտադրվածհազարավոր եվրոներով ռեպետիտորության,համակարգչային քննութ յուն կոչված այդ ֆարսի և տասնյակ հազար դոլարներով պետական քննություն ստանալու մասին:Եվ բոլորն էլ այդ երկուսի անունն են տալիսԲժշկականը ֆինանսական թակարդ է անպաշտպան շերտի համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031