Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը կմնա կալանքը

Օգոստոս 22,2016 15:59

Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը կմնա կալանքը: Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ դատարանը: Հիշեցնենք, Գարեգին Չուգասզյանն արդեն մեկուկես տարի է գտնվում է ազատության մեջ`բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Չուգասզյանը, հիշեցնենք, «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մյուս ղեկավարների հետ կալանավորվել էր անցած տարի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, օրեր անց նրանց խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:

«Տվյալ գործով շարունակվող նախաքննության ընթացքում, ըստ Քննչական կոմիտեի, անհրաժեշտություն է առաջացել Գարեգին Չուգասզյանի եւ այլ անձանց մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնել, նրանց ուղարկվել են ծանուցագրեր, բայց Չուգասզյանը չի ներկայացել, պարզվել է նաեւ, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց պատշաճ կերպով ծանուցելու նախաքննական մարմնին: Այդ իսկ պատճառով, դատարանը որոշել է Չուգասզյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,- կալանքի մասին որոշում այսպես էր հիմնավորել ՀՔԾ-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության  գնդի տարածքը գրավելուց հետո անհետացած Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Գարեգին Չուգասզյանի պաշտպան Արա Զաքարյանն (լուսանկարում) այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը հերթական անգամ ցույց տվեց`կալանքի գործերով ունակ չէ մանրակրկիտ ու արդար քննություն իրականացնել: Պաշտպանը բողոքարկել էր ՀՔԾ-ի հուլիսի 20-ի ծանուցագիրը, որով Չուգասզյանին հրավիրել էին հարցաքննության: Երբ արձանագրել էին, որ նա տանը չէ, արձանագրություն էր կազմվել, քննիչն էլ անհապաղ բերման ենթարկելու որոշում էր կայացրել ու մի քանի ժամ հետո կալանավորելու որոշում էր կայացվել, ինչն էլ դատարանը բավարարել էր:

«Այս որոշումը ցնցող էր: Այսինքն, եթե մարդը մի քանի ժամով բացակայում է… Վտանգավոր նախադեպ է ստեղծվում: Ու եթե նրա նկատմամբ ստորագրությունը`չբացակայելու վերաբերյալ, խափանման միջոց է կիրառված, մեծ հաշվով, նա կհայտնվի կալանքի տակ»,- ասաց փաստաբանը`հավելելով, որ դատարանի գործողությունները կանխատեսելի են, մանավանդ, քաղաքական գործերի պարագայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031