«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կրկին իր խորը մտահոգությունը և վրդովմունքն է արտահայտում Հայաստանում վերջին զարգացումների ընթացքում ոստիկանության և նրան սպասարկող քրեական տարրերի անմարդկային ու բանդային հարիր դրսևորումների, ինչպես նաև քաղաքական բանտարկյալների թվի կտրուկ աճի առթիվ: Եվ պարզից էլ պարզ է, որ վարչախմբի հիմնական թիրախ է դարձել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Առանձնահատուկ դաժանությամբ վերաբերվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ, որը վերջին տարիներին ոչ միայն հրապարակային ու հետևողական քննադատում է Հայաստանում գործող կոռուպցիոն համակարգի գոյությունը և մարդու իրավունքների համատարած ոտնահարման դեպքերը, այլև ներկայացնում է կոնկրետ փաստեր իշխող վարչախմբի ներկայացուցիչների մասին:
Վարչախումբը պետք է հաշվի առնի աշխարհաքաղաքական զարգացումները` այդ թվում Հարավային Կովկասում գերտերությունների շահերը, ինչպես նաև Արցախի շուրջ ընթացող զարգացումները, և գոնե հիմա հանդես բերի շրջահայացություն և ազատի բոլոր քաղբանտարկյալներին:
Կարդացեք նաև
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ`
Պետրոս Մակեյան