Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանուկյանն ու Հովհաննես Վարդանյանն էլ մերժվեցին

Օգոստոս 22,2016 14:51

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի եւս երկու անդամների խափանման միջոցը փոխելու մասին բողոքները: Խոսքը Տիգրան Մանուկյանի եւ Հովհաննես Վարդանյանի մասին է: Հովհաննես Վարդանյանի բողոքը քննվել էր դեռ ուրբաթ օրը: Այսօր հրապարակվեց որոշումը:

Տիգրան Մանուկյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչի որոշումը:

Իսկ «Սասնա ծռերի» անդամ Գեւորգ Իրիցյանի գործով նիստը հետաձգվեց. դատախազը չէր եկել, քննիչին էլ չէին ծանուցել: Նիստը կկայանա ամսի 24-ին: Գեւորգ Իրիցյանը ՊՊԾ գնդի տարածքում վիրավորում ստացած անձանցից մեկն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031