Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները շուրջօրյա ռեժիմով ապահովելու «Սասնա ծռեր » խմբի կալանավորված անձանց բուժումն ու խնամքը

Օգոստոս 22,2016 14:50

Զանգվածային լրատվության միջոցներում «Սասնա ծռեր » խմբի`ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձանց փաստաբանների կողմից հնչեցված ահազանգի կապակցությամբ, թե «Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում այսօրվանից հերթապահություն չեն իրականացնում Էրեբունի բժշկական կենտրոնի բուժակները, ովքեր բուժօգնություն էին ցուցաբերում «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին », Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը:

Սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց » ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից`նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից:

Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ-ի 1 բուժակի` քրեակատարողական հիմնարկում այսօրվանից չգտնվելուն, հայտնենք, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր կալանավորված անձանց` այդ բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո 1- ին շրջանի հետվիրահատական հնարավոր խնդիրների բացառմամբ:

Այսօր այդ անհրաժեշտությունն այլևս  չկա, և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031