Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղարագյոզյան. «Մինչեւ օրս Դավիթ Սանասարյանի գործողությունների մեջ որեւէ հանցակազմ չենք տեսնում»

Օգոստոս 22,2016 13:03

«Դա քաղաքական որոշում է. որեւէ դատավոր այսօր չի գտնվի, որ կարող է օրենքով ղեկավարվել եւ անկախ որոշում կայացնել»,- օգոստոսի 22-ին «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի խափանման միջոց 2-ամսյա կալանքը գրավով փոխելու հանգամանքին, ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Նա ընդգծեց, որ քրեական գործը չի կարճվել, իրականացվում է նախաքննություն. «Մեր հաջորդ քայլը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն է լինելու, որովհետեւ այս փուլում մենք մինչեւ օրս մեր պաշտպանյալի գործողությունների մեջ որեւէ հանցակազմ չենք տեսնում: Երբ որ կալանքի հարցն էր քննարկվում՝ միջնորդությանը կից ներկայացվել են ոստիկանության մի քանի ցուցմունքներ, որեւէ այլ ապացույց չկա: Կան տեսանյութեր, որտեղ Դավիթ Սանասարյանը բռնություն կամ այլ գործողություններ չի հրահրում»:

Արա Ղարագյոզյանը նշեց, որ պաշտպանական կողմը համարում է, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակված կալանքն ապօրինի է, եւ պատրաստվում են այն բողոքարկել Վճռաբեկ դատարան, եւ եթե մերժում ստանան՝ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031