Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էրեբունի» ԲԿ-ն դադարեցրել է դատապարտյալների հիվանդանոցում բուժակների հերթապահությունը. Ինեսսա Պետրոսյան

Օգոստոս 22,2016 12:57

Վերաքննիչ բողոքների մերժման հիմքում դրված են, որ իրենց վերագրված են ծանր արարքներ եւ ազատության մեջ մնալով՝ նրանք կարող են խոչընդոտել գործիք քննությանը: «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նշենք՝ նա ներկայացնում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանի, Արամ Մանուկյանի, Արմեն Լամբարյանի եւ Մխիթար Ավետիսյանի շահերը:

Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ վերաքննիչ բողոքի մերժումները պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան. «Ակնհայտ է, որ Պավել Մանուկյանի՝ խոչընդոտելու կամ խուսափելու հիմք այստեղ գոյություն չունի: Ինչպես գիտեք, Պավել Մանուկյանը գտնվում է առողջական ծանր վիճակում, եւ նույնիսկ դատական նիստի նշանակման օրը՝ հինգշաբթի, նշանակված էր Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը, եւ դատական նիստի հետ կապված վիրահատությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը: Բացի այդ վիրահատությունից՝ Պավել Մանուկյանը պետք է ենթարկվի մի շարք այլ վիրահատությունների: Երեւի թե մեկ տարվա ընթացքում նա տեղաշարժվելու խնդիրներ կունենա, որովհետեւ ստացել է շատ ծանր վնասվածքներ»:

Ինեսսա Պետրոսյանը տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր 3 պաշտպանյալներին, եւ տեղեկացել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը դադարեցրել է բուժակների հերթապահությունը: Ինչը, փաստաբանի կարծիքով՝ իր պաշտպանյալների իրավունքների խախտում է. «Ես հասկացա, որ այնտեղ մենք ունենք լուրջ խնդիր: Այսինքն՝ այն բուժակը, որ օգնություն էր ցույց տալիս 7 հիվանդներին, որոնք տեղափոխվել էին «Էրեբունիից»: Փաստորեն, նրանք համարվում են այդ բժշկական կենտրոնի հիվանդները եւ անմիջական հսկողություն էր անհրաժեշտ, որովհետեւ իրենք գիտեն, թե ով ինչ վնասվածք ուներ:

Այնտեղ դեռեւս կան անձինք, որոնք պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում, սակայն տեղափոխվեցին այդ հիվանդանոց: Միակ մեզ հույս տվող հանգամանքը այն էր, որ գոնե «Էրեբունիից» հերթապահություն կա: Այսօրվանից հերթապահությունը հանված է, այսօրվանից մենք ունենք լուրջ խնդիր նրանց առողջության հետ կապված, ինչը շատ մտահոգիչ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031