2016-2017 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով՝ ըստ հաստատված ժամանակացույցի ՀՀ մարզեր կմեկնեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
Նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 26-ին կայցելի ՀՀ Լոռու, օգոստոսի 27-ին՝ Տավուշի, օգոստոսի 29-ին` Գեղարքունիքի մարզեր: Օգոստոսի 30-ին նախարարը ներկա կլինի Երևան քաղաքի և ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարություն