Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերն ավարտվեցին: Հայաստանի 33 մարզիկներից բաղկացած օլիմպիական հավաքականը մեդալների հաշվարկով (1 ոսկե եւ 3 արծաթե) 207 երկրների պայքարում հանգրվանել է 42-րդ հորիզոնականում՝ իրենից հետ թողնելով տարածքով, բնակչությամբ իրեն մի քանի անգամ գերազանցող ու տնտեսապես անհամեմատ ավելի զարգացած այնպիսի երկրների, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Ֆինլանդիան, Ավստրիան, Իսրայելը, Հնդկաստանը, Նորվեգիան, Եգիպտոսը, Քաթարը, Հնդկաստանը, Չեխիան, Քաթարը, Ալժիրը, Մեքսիկան, Եգիպտոսը, Ֆիլիպինները, Իռլանդիան, Բուլղարիան, Չեխիան, Սլովենիան, Մեքսիկան եւ այլն:
Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով 60-րդն էր:
Թիմային հաշվարկով առաջին տեղն զբաղեցրեց ԱՄՆ-ը՝ 46+37+38=121, երկրորդը՝ Մեծ Բրիտանիան՝ 27+23+17=67, երրորդը՝ Չինաստանը՝ 26+18+26=70:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
,…Քաթարը, Հնդկաստանը, Չեխիան, Քաթարը, Ալժիրը, Մեքսիկան, Եգիպտոսը, Ֆիլիպինները, Իռլանդիան, Բուլղարիան, Չեխիան, Սլովենիան…
Մմմ… Դեռ ավելին’ որոշ երկրների նույնիսկ 2 անգամ է իրենից ետ թողել: Բա՜: