«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը:
Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ: Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում:
ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին: Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»:
Կարդացեք նաև
Սոնա Թամարյան