Այսօր Ռիո դե Ժանեյրոյում ավարտվում է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը:
Մրցումային վերջին օրը Հայաստանից պայքարի մեջ են վերջին երկու մարզիկները՝ ազատ ոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը: 65 կգ քաշային Սաֆարյանը 1/8 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում հանդիպեց իտալացի Ֆրանկ Չազիմով Մարկեսի հետ եւ պարտվեց 1-3 հաշվով: Մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտերում բրոնզի համար կկարողանա պայքարել, եթե իտալացին հասնի եզրափակիչ, ինչը քիչ հավանական է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ